ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելը կընկնի. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար

Իսրայելը կընկնի. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար

Իսրայելը կընկնի, իսկ իսլամական հեղափոխությունը կմնա անսասան: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, փոխանցում է Tasnim լրատվականը։

Նրա խոսքով, Իրանը բախվել է «վիթխարի համաշխարհային պատերազմի, քանի որ թշնամիների եւ հերետիկոսության ճակատն իրենց բոլոր վարձկաններով պատերազմում էր իսլամական հեղափոխության դեմ»:

«Կարող եք վստահ լինել, որ Սիոնիստական ​​ռեժիմը կփլուզվի, սակայն այս հեղափոխությունը չի տուժի։ Թշնամու մոլորությունները ոչ մի տեղ չեն տանի»,- հավելել է նա։

ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Իսրայելին, Գերմանիային, Ֆրանսիային եւ Սաուդյան Արաբիային դատապարտելուց հետո Իրանում լարվածություն հրահրելու համար պառակտող լրատվամիջոցներն օգտագործելու համար, հրամանատարն ասել է, որ Իրանի ժողովուրդը զգոն է եւ խափանում է թշնամական դավադրությունները:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան առավելագույն ուժ են կիրառում Իսլամական Հանրապետության դեմ. այս «համաշխարհային պատերազմը» կվերածվի ամերիկյան եւ իսրայելական ռեժիմների եւ նրանց դաշնակիցների գերեզմանոցի։

  • Կիսվել: