ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը

Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը

Իսրայելական զինուժը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը, տեղեկացնում է սիրիական SANA-ն:

Նշվում է, որ հակաօդային պաշտպանությունն արձագանքել է իսրայելական հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ իսրայելական զինուժը վերջին շրջանում մշտապես ավիահարվածներ է հասցնում Սիրիայում տարբեր օբյեկտների։ Գնդակոծության են ենթարկվել, մասնավորապես, Դամասկոսը, Տարտուս նավահանգիստը և Մասյաֆ քաղաքի հետազոտական կենտրոնը։

  • Կիսվել: