կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում իր բարձրաստիճան սպայի զոհվելու մասին

Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում իր բարձրաստիճան սպայի զոհվելու մասին

Իսրայելի բանակի 401-րդ տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Էհսան Աքսան սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում մարտերի ընթացքում, հայտնում է Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հետաքննության համաձայն, Ջաբալիայում գործողությունների ժամանակ Աքսայի տանկը և մեկ այլ տանկ պայթեցվել են։

Աքսան Գազայի հատվածում մարտերի ժամանակ զոհված ամենաբարձրաստիճան սպաներից է։ Նույն միջադեպի հետևանքով ծանր վիրավորվել է ևս մեկ սպա։

41-ամյա Աքսան ծնունդով դրուզների Դալիաթ ալ-Կարմել քաղաքից էր։ Հունիսին ստանձնել էր 401-րդ բրիգադի հրամանատարությունը։

  • Կիսվել: