երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իսրայելի բանակի՝ Գազայի հատվածին հասցրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է մահացել, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Al Jazeera-ն։ Իսրայելական բանակը հարվածել է Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 39 մարդ մահացել է Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով․ այն մարդաշատ է եղել, սրճարանում կանայք ու երեխաներ էլ են եղել, որ այդ երեկո ծննդյան տոնակատարության համար էին հավաքվել։

Իսրայելական զորքերը հարվածել են նաև Գազա քաղաքում գտնվող դպրոցի, որտեղ պատսպարված էին տեղահանված հարյուրավոր պաղեստինցիներ։

  • Կիսվել: