Իսրայելը համաձայնել է հրադադարին․ CNN
Իսրայելը համաձայնել է հրադադարի մասին համաձայնագրի՝ պայմանով, որ Իրանը դադարեցնի իր երկրի վրա հարձակումները, CNN-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Աղբյուրը նշել է, որ Իրանը համաձայնել է այդ պայմաններին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջականորեն զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, մինչդեռ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղարը և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը Իրանի հետ բանակցել են պայմանների շուրջ ուղղակի և անուղղակի ուղիներով։
Սպիտակ տունը պնդում է, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել միայն շաբաթ օրը ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածների շնորհիվ։
Պաշտոնյան ասել է, որ Թրամփը նաև անմիջականորեն զրուցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ բին Խալիֆա ալ Թանիի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան հրադադարի հարցում օգնության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։