ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել

Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել

Շաբաթ երեկոյան Իսրայելում տեղի ունեցած ընդդիմության բողոքի ակցիաներին, կազմակերպիչների գնահատմամբ, մասնակիցնել է 630 հազար մարդ: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը:

Կազմակերպիչների գնահատականներով՝ միայն Թել Ավիվում ցույցին մասնակցել է 300 հազար մարդ։ 

Իր հերթին Crowd Solutions մասնավոր ընկերությունը, որի տվյալները ներկայացնում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը, ամբողջ երկրում բողոքի ցույցերի մասնակիցների ընդհանուր թիվը գնահատել է 300 հազար մարդ: Այդ տվյալներով ՝ Թել Ավիվում հանրահավաքի է դուրս եկել 221 հազար մարդ։

Ցուցարարները դեմ են Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությանը և նրա առաջարկած դատական բարեփոխումների նախագծին: Ընդդիմությունը կարծում է, որ բարեփոխումը հղի է պետության ժողովրդավարական հիմքերի խաթարմամբ։  Վարչապետը պնդում է, որ այն երկրի քաղաքական համակարգը կդարձնի ավելի ժողովրդավարական:

  • Կիսվել: