Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ցույց է տեղի ունեցել
Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ցույց է տեղի ունեցել, տեղեկացնում է Times of Israel-ը:
Նշվում է, որ ցուցարարները հավաքվել են Թել Ավիվում՝ Կիրիայի ռազմական շտաբի մոտ, ի նշան Իսրայելի կառավարության դեմ բողոքի՝ արտահերթ ընտրություններ պահանջելով։
Բողոքի ակցիան սկսվել է թմբկահարմամբ, ցուցարարները հակակառավարական երգեր են երգել՝ հատուկ ուշադրություն հատկացնելով վարչապետ Բենիամին Նաթանյահուին և ազգային անվտանգության արմատական նախարար Իտամար Բեն Գվիրին:
Ցուցարարները կոչ են արել պաշտոնից հեռացնել Նաթանյահուին: Նրանք ձեռքերին եղել են նաև Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչով պաստառներ։