Իսրայելն արգելափակում է հումանիտար բեռների ավելի քան 80 տոկոսը Գազայի հատվածի համար. Al Jazeera
Իսրայելն արգելափակում է Գազայի հատվածի համար ուղարկվող հումանիտար բեռների 83 տոկոսը։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով բարեգործական կազմակերպությունների խմբի համատեղ հայտարարությանը։
Նշվել է, որ հումանիտար բեռների ընդհանուր ծավալը, որոնց առաքումն արգելափակվել է Իսրայելի կողմից, «էապես ավելացել է 2023թ. համեմատ, երբ կանգնեցվել էր մատակարարումների միայն 34 տոկոսը»։ Հայտարարությունում նաեւ նշվել է, որ այժմ «Գազայի հատվածի բնակչության 100 տոկոսը կախված է հումանիտար օգնության առաքումից, դրա անբավարարությունը հանգեցնում է այն բանին, որ մարդիկ սովի են մատնվում»։