կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Իսրայելի օդային հարձակումները ոչնչացրել են Իրանի Կարմիր մահիկի հիվանդանոցը Սիրիա-Լիբանան սահմանին

Իսրայելի օդային հարձակումները ոչնչացրել են Իրանի Կարմիր մահիկի հիվանդանոցը Սիրիա-Լիբանան սահմանին

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիա-Լիբանան սահմանին գտնվող իր դաշտային հիվանդանոցին: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ 

Կազմակերպության տնօրենը հայտնել է, որ հարձակումը ոչնչացրել է բուժհաստատությունը՝ շտապ օգնության մեքենաների, բժշկական պարագաների և սարքավորումների հետ միասին:

«Այնտեղ առկա էին պաշարներ, ներառյալ սնունդ, բժշկական պարագաներ և սարքավորումներ՝ հստակ նշված Կարմիր մահիկի դրոշներով», - ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը:

«Օդից և ցամաքից ակնհայտ էր, որ այդ վայրը նախատեսված էր առողջապահական ծառայությունների, շտապ օգնության և ժամանակավոր կացարանի համար: Ցավոք, այսօր վաղ առավոտյան այդ վայրը թիրախավորվել է սիոնիստական ​վարչակազմի կողմից: Ամեն ինչ ավերվել է», - հավելել է նա։

 

  • Կիսվել: