կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հիվանդանոցին հասցրած հարվածներին ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Թել Ավիվի գնդակոծությամբ

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հիվանդանոցին հասցրած հարվածներին ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Թել Ավիվի գնդակոծությամբ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտարարել են, որ գնդակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան Գազայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ալ Քասամ» բրիգադները հրետակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան սիոնիստների (Իսրայելի - խմբ.) կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանություններին»,-նշված է «Ալ Քասամ»-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցին հարվածներ հասցնելու մասին, ինչի հետևանքով ավելի քան 500 զոհ կա:

 

  • Կիսվել: