Իսրայելի կողմից Արևելյան Ադրբեջան նահանգի վրա կատարված հարվածի հետևանքով 30 զինվոր է զոհվել
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է 30 զինվոր և Կարմիր մահիկի մեկ անդամ, հայտնել է նահանգի նահանգապետ Բահրամ Սարմաստը, հաղորդում է ISNA-ն։
Սարմաստի խոսքով՝ ևս 55 մարդ վիրավորվել է։
«Մենք տեղեկացնում ենք նահանգի քաջարի և հասկացող բնակիչներին, որ երեկ վաղ առավոտից, մեր սիրելի երկրի հողի վրա սիոնիստական ռեժիմի ակնհայտ ագրեսիայից հետո, նահանգի շրջաններում հարձակման է ենթարկվել 19 կետ։
Դրանք են՝ Թավրիզ քաղաքի ծայրամասում գտնվող 12 կետ, այդ թվում՝ ռազմական և քաղաքացիական կենտրոններ, Բոստան-Աբադ և Շաբեսթար քաղաքներում գտնվող երկուական կետ և Ազարշահր, Մարաղա և Թուրքմենչայ քաղաքներում գտնվող մեկական կետ», - ասել է նա։