շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելի գործողությունը Լիբանանում կտևի ևս մի քանի շաբաթ. ԱԳ նախարար

Իսրայելի գործողությունը Լիբանանում կտևի ևս մի քանի շաբաթ. ԱԳ նախարար

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իր երկրի ներխուժմամբ սկսված ռազմական գործողությունը, որի թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, կտևի ևս մի քանի շաբաթ: Պաշտոնյան այս մասին ասել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ հարավում դա կտևի ևս մի քանի շաբաթ: Կարծում եմ՝ սա իրատեսական լուծում է «Հեզբոլլահ»-ի դեմ։ Աշխարհը պետք է փոխի իրականությունը Լիբանանում, և այժմ հնարավոր է փոխել իրավիճակը Լիբանանում, թուլացնել «Հեզբոլլահ»-ին և հնարավորություն տալ այլ ուժերին՝ դրուզներին և մյուսներին, հեռվանալ «Հեզբոլլահ»-ից: Մեր շահերը ոչ թե քաղաքական լուծումն են Լիբանանում, այլ մեր սեփական անվտանգությունն ու մեր քաղաքացիների վերադարձն իրենց անվտանգ կյանքին», - ասել է Կացը:

 

  • Կիսվել: