շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակել է Գազան

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակել է Գազան

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ամբողջությամբ շրջափակել է Գազա քաղաքը և դուրս եկել դեպի ծով, հայտարարել է բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ:

«Այսօր «Գոլանի» հետևակային բրիգադից ՑԱԽԱԼ-ի ուժերը շրջափակել են Գազա քաղաքը, դուրս եկել դեպի ծով ու պահպանում են իրենց դիրքերը: Գազա քաղաքը նաև շրջափակված է հարավից և փաստացի հիմա կա Գազայի հատվածի հյուսիսը և հարավը: Մենք դեռևս շարունակում ենք միջանցքի աշխատանքը, որով անկլավի հյուսիսի և Գազայի բնակիչները կարող են դեպի հարավ տեղափոխվել»,- հայտարարել է Հագարին:

Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Ավիչայ Ադրային հայտնել էր Գազայի հյուսիսում՝ Բեյթ-Խանունա շրջանում, ՀԱՄԱՍ-ի կարևորագույն հենակետերից մեկը գրավելու մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: