Իսրայելի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը երկու երկրների միջև
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որին հրավիրել է այցելել Իսրայել։
Իր թվիթերյան էջում Կոենը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ամրապնդում ենք կապերն Ադրբեջանի հետ: Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որը շնորհավորել է ինձ նշանակման կապակցությամբ։ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ նախարարին հրավիրել եմ այցելել մեր երկիր։ Մենք պայմանավորվեցինք ամրապնդել հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև՛՛։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը նշանակել է Իսրայելում իր առաջին դեսպանին։ Այդ պաշտոնը վստահվել է Մուխտար Մամեդովին։


