կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելի ԱԱԽ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է հնարավորինս շուտ լքել երկիրը

Իսրայելի ԱԱԽ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է հնարավորինս շուտ լքել երկիրը

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը զգուշացնում է Թուրքիա և Մարոկկո մեկնելուց՝ պատճառաբանելով այն մտավախությունները, որ իսրայելցի ճանապարհորդներՆ Իսրայելի և Գազայի միջև շարունակվող պատերազմի պատճառով, հնարավոր է, թիրախավորվեն, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ Իսրայելը Թուրքիայի համար զգոնության մակարդակը բարձրացրել է մինչև 4-ի և կոչ է արել երկրի բոլոր իսրայելցիներին հնարավորինս շուտ հեռանալ։

Մարոկկոյի համար սպառնալիքի մակարդակը հասցվել է 2-ի, և իսրայելցի զբոսաշրջիկներին կոչ է արվել առավել զգույշ լինել:

  • Կիսվել: