Իսրայելցի պատանդների հարազատները Նեթանյահուի տան դիմաց բողոքի ցույց են անցկացրել
Անատ Անգրեստը և Վիկի Քոհենը, որոնց որդիները՝ Մատան Անգրեստը և Նիմրոդ Քոհենը, Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից գերի են պահվում, վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի դիմաց անցկացված հանրահավաքի ժամանակ դատապարտել են Իսրայելի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։
Երուսաղեմի բեմից դիմելով Նեթանյահուին՝ Քոհենն ասել է. «Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են մահանում անկարգությունների պատճառով... պատանդները չեն կարողանում սպասել Ձեր ելույթներին, բացատրություններին, արդարացումներին: Եթե Դուք իսկապես անտարբերություն չդրսևորեիք, իմ երեխան տանը կլիներ»։
Պատանդի մայրը Նեթանյահուին խնդրել է դադարեցնել դեղին կրծքանշան կրելը, որի վրա գրված է «Պատանդներ»:
«Խնդրում եմ դադարեցնել հայտարարել, որ Դուք մեզ հետ եք, որովհետև եթե Դուք իսկապես մեզ հետ լինեիք և իսկապես հոգ տանեիք մեզ, ես տանը որդի կունենայի»,-ասել է նա:
Երկու մայրերի թիկունքում շղթայակապ ցուցարարների շարք էր կազմվել, ինչը հանրահավաքի կազմակերպիչն անվանել է «դժոխք, որտեղ Գազայում պահվող պատանդներն են»։
Անգրեստը Նեթանյահուին կոչ է արել ստորագրել պատանդների վերադարձի մասին համաձայնագիրը։
«Միայն Դուք կարող ես նրանց վաղը առավոտյան վերադարձնել, դա Ձեր ձեռքերում է»,-ասել է պատանդի մայրը:
Տեսանյութը՝ այստեղ:


