Իսրայելապաղեստինյան հակամարտության սրման ֆոնին Պուտին-Բայդենի շփումներ նախատեսված չեն. Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շփումները չեն ծրագրվում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե նախատեսվու՞մ են համապատասխան շփումներ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համատեքստում՝ Ուշակովն ասել է. «Ոչ, դրանք նախատեսված չեն»: