երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելական զինվորականները հայտնել են զինված պաղեստինցիների հետ բախումների մասին

Իսրայելական զինվորականները հայտնել են զինված պաղեստինցիների հետ բախումների մասին

Իսրայելական զինվորականները հաղորդել են Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր հատվածներում զինված պաղեստինցիների հետ բախումների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Գիշերվա ընթացքում բանակը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Յաբադ գյուղում՝ Հորդանան գետի արևմտյան ափի մոտ, որտեղից եկել էր ահաբեկիչը, որը մարտի 29-ին ահաբեկչություն է իրականացրել Իսրայելի Բնեյ Բրաք քաղաքում՛՛,-ասված է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ: Իսրայելական կողմից վիրավորների մասին տեղեկություններ չկան: Իսրայելի զինվորականները հայտնել են, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

 

  • Կիսվել: