Իսրայելական հարվածի հետևանքով լիբանանցի երկու լրագրող է զոհվել
Լիբանանցի երկու լրագրող է զոհվել Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Ալ-Մայադին»-ը։
Նշվում է, որ նրանցից մեկը՝ Ալի Շուաիբը, «Ալ-Մանար» հեռուստաընկերության թղթակից էր, իսկ Ֆաթիմա Ֆատունին՝ «Ալ-Մայադին»-ի։ Հարվածի պահին նրանք մեքենայով գնում էին նկարահանման։ «Ալ Ջազիրան» հաղորդում է երրորդ զոհի մասին, ենթադրաբար՝ վարորդի։


