Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա. ԻԻՀ կառավարության խոսնակ
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջարանին՝ չներկայացնելով մահացածների ընդհանուր թիվը, տեղեկացնում է Tasnim-ը:
Ընդհանուր զոհերի վերջին թիվը՝ ավելի քան 1300, մարտի 12-ին հրապարակել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը: Այդ ժամանակվանից ի վեր Իրանի իշխանությունները թարմացրել են միայն տուժածների ընդհանուր թիվը:
Ըստ Tasnim-ի՝ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է ավելի քան 22,000 մարդ։


