Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող «Իսլամական ջիհադի» օբյեկտներին
Իսրայելցի զինվորականները երեքշաբթի գիշերը սկսել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման օբյեկտներին։ Այս մասին ասվում է Twitter-ում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Գազայում գտնվող «Իսլամական ջիհադի» թիրախներին: Մանրամասները կհետևեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Իր հերթին Reuters-ը, հղում անելով «Իսլամական ջիհադ»-ի հետ կապված կայքին, հայտնում է, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են այս կազմակերպության ղեկավարի տան վրա հարձակման հետևանքով։