ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իսպանիայի վարչապետը Կիեւում է

Իսպանիայի վարչապետը Կիեւում է

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Կիեւում է, նախատեսվում է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ, հինգշաբթի տեղեկացրել է «Общественное» ուկրաինական պարբերականը։

«Կիեւ է ժամանել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Նա պետք է այցելի Իրպեն եւ Բուչա, ինչպես նաեւ հանդիպի Զելենսկու հետ»,- նշվել է պարբերականի թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։

Պարբերականի տվյալներով՝ վարչապետին դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Պերեբիյնիսը։

  • Կիսվել: