ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մակրոնը Կիեւ մեկնելու պատրաստակամություն Է հայտնել

Մակրոնը Կիեւ մեկնելու պատրաստակամություն Է հայտնել

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ Է կրկին ուղեւորվել Կիեւ, սակայն այդ այցը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ինքը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գամրիել Ատալը:

«Նախագահ Մակրոնն ասել Է, որ ինքը պատրաստ Է ուղեւորվել Կիեւ, երբ այդ այցը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին»,-ասել Է Ատալը՝ հանդես գալով France Info հեռուստաալիքի եթերում: Դրա հետ մեկտեղ նա խուսափել Է պատասխանել այն հարցին, թե կարող Է այդ այցն առաջինը դառնալ պետության ղեկավարի պաշտոնում Մակրոնի վերընտրվելու դեպքում:
 

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի Է ունեցել ապրիլի 10-ին: Երկրի ԱԳ նախարարության վերջնական տվյալների համաձայն, Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մարկոնը հավաքել Է ձայների 27,84 տոկոսը, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը՝ 23,15 տոկոս: Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: