երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իսլամիստները «Ալլահ Ակբար» կոչերով ներխուժել են Վիեննայի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար

Իսլամիստները «Ալլահ Ակբար» կոչերով ներխուժել են Վիեննայի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար

Վիեննայում ծագումով թուրք մոտ 50 իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Նրանք ներխուժել են Սուրբ Անտոնիո Պադովացու եկեղեցի և ներսում ավերածություն իրականացրել։ Այս մասին հայտնում է Kurier-ը։

Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, սակայն մինչ իրավապահների ժամանումը չարագործները հեռացել են։ Ոստիկանությունը փնտրում է նրանց և կարծում, որ հարձակումը կատարել են թուրք իսլամիստները, ովքեր նախկինում արդեն հայտնվել են իրավապահների տեսադաշտում։ Ոստիկանները հաստատել են նրանցից 10-ի ինքնությունը։

Ուրբաթ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Twitter-ում հայտարարել էր, որ երկիրը կշարունակի պայքարել արմատական իսլամի դեմ։

Վիեննայում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակումը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների հարձակումների և Եվրոպայում իսլամաֆոբիայի մասին թուրք նախագահ Էրդողանի հայտարարությունների ֆոնին։

  • Կիսվել: