շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կրոնական փոքրամասնություններին նվիրված միջոցառում է անցկացվել

Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կրոնական փոքրամասնություններին նվիրված միջոցառում է անցկացվել

Իսլ. հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, հինգշաբթի, փետրվարի 9-ին Թեհրանի պահակազորի «Մոհամմադ Ռասուլօլլահ» զորամիավորի նախաձեռնությամբ՝ կազմակերպվել էր յուրահատուկ միջոցառում՝ Իրանում կրոնական փոքրամասնությունների նահատակների ընտանիքների, պատերազմի տարիներում տուժածների ու ազատորդիների պատվին, գրում է parstoday.ir-ը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան պահակազորի ներկայացուցիչները, իսկ Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին իր ելույթի ընթացքում կարեվորությամբ անդրադարձավ հեղափոխության հաղթանակի տարիներին եվ դրանից հետո, պարտադրյալ պատերազմի տարիներին կրոնական փոքրամասնությունների, եվ ի մասնավորի՝ իրանահայ համայնքի անմնացորդ դերակատարության մասին, կարեվորելով համայն իրանցիների միասնականությունը:

Միջոցառմանը երգչախմբային կատարումներով ելույթ ունեցավ Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Արարատ» եւ Հայ համալսարանականների ընդհ. միության «Տավիղ» համատեղ երգչախմբերը՝ Արփի Սիմրոջյանի խմբավարությամբ:

Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր կրոնական ու էթնիկ փոքրամասնությունից մի ներկայացուցիչ պատմում էր իր հուշերը պարտադրյալ պատերազմի կամ հեղափոխության հաղթանակի մասին, իրանահա համայնքից արտաhայտվեց պատերազմից տուժած եվ ժամանակին գերեվարված Այվազ Խուդավերդյանը, իսկ նահատակների ընտանիքներից, որպես ներկայացուցիչ գնահատվեց նահատակ Վարդան Աղախանյանի մայրը:

Միջոցառմանը իրանահայ համայնքից ներկա էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «ԱԼԻՔ» օրաթերթի, ազգային իշխանության, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ, քահանա հայրեր եվ նահատակների ու անձնուրացների ընտաիքներ:

Գնահատագրերը հանձնվում էին նահանգապետի, Իսլ. խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորների եվ պահակազորի ներկայացուցիչների ձեռամբ:

 

  • Կիսվել: