Իրավիճակը Բախմուտում՝ ըստ Պրիգոժինի
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է Բախմուտում տիրող իրավիճակը:
Նա նշել է, որ Բախմուտ մտնելու ամբողջ գործողությունը սկսվել է հոկտեմբերի 8-ից և տևել յոթ ամիս, որի ընթացքում «Վագների» ստորաբաժանումները գրավել են Բերխովսկոյե ջրամբարը և այլ դիրքեր, սակայն երբ դրանք հանձնել են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներին, իրավիճակը սրվել է:
Պրիգոժինի խոսքով՝ ՊՆ ստորաբաժանումներն ուղղակի փախչում են դիրքերից։ Նա նշում է, որ եթե Ուկրաինայի զինուժը մոտենա Բերեզովկա գյուղին, նրանք Բախմուտից կլինեն 500 մետր հեռավորության վրա՝ զբաղեցնելով մարտավարական բոլոր բարձունքները։
Նշենք, որ իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ռուսական զինուժը իր հսկողության տակ է վերցրել Ուկրաինայի զինված ուժերի հենակետը՝ Արտյոմովսկի շրջանի Սպորնոյե գյուղի մոտակայքում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ գրոհն իրականացվել է տանկերի և զրահափոխադրիչների, ինչպես նաև օդուժի աջակցությամբ: