ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրաքը մտադիր է Եվրոպա գազ մատակարարել

Իրաքը մտադիր է Եվրոպա գազ մատակարարել

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Բրյուսելում՝ Իրաք-ԵՄ համագործակցության խորհրդի նիստերիղ հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրաքը մտադիր է ներդրումներ կատարել գազի հանքավայրերի զարգացման ուղղությամբ և ապագայում պլանավորում է «կապույտ վառելիք» արտահանել, այդ թվում՝ ԵՄ երկրներ։

«Մենք կքննարկենք համագործակցության տարբեր թեմաներ, այդ թվում՝ գազի և նավթի ոլորտներում։ Իրաքը, որն արդեն նավթ արդյունահանող երկիր է, նույնպես դառնում է գազ արտադրող երկիր։ Մենք ներդրումներ ենք կատարում գազի հանքավայրերում՝ ներքին շուկայում գազ օգտագործելու համար, իսկ ապագայում մենք ակնկալում ենք գազ արտահանել այլ երկրներ, այդ թվում՝ Եվրոպա»,- ասել է Իրաքի ԱԳՆ ղեկավարը։

  • Կիսվել: