շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրաքում սպանվել է իշխանության հրաժարականը պահանջող 23 ցուցարար

Իրաքում սպանվել է իշխանության հրաժարականը պահանջող 23 ցուցարար

Բողոքի ցույցերի ժամանակ Բաղդադում եւ նահանգներում սպանվել է 23 մարդ, տեղեկացնում է AP-ը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ուժերի աշխատակիցներին:

Բուն Բաղդադում սպանվել է ութ ցուցարար, մյուսները՝ հարավային նահանգներում:

Մարդիկ հիմնականոյմ զոհվել են արցունքաբեր գազի տարաների օգտագործման պատճառով: Դրանք նետվել են անմիջապես իրենց ուղղությամբ: Կիրառվել են նաև ռետինե ու մարտական փամփուշտներ:

Նշենք, որ Իրաքում երեք շաբաթ տևած դադարից հետո բողոքի ցույցերը վերսկսվել են: Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը:

  • Կիսվել: