շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրաքում Իրանի արգելափակված ակտիվների ազատման գործընթացը մեկնարկել է. ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

Իրաքում Իրանի արգելափակված ակտիվների ազատման գործընթացը մեկնարկել է. ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է Իրաքում Իրանի արգելափակված գումարների ազատման գործընթացի մեկնարկի մասին, գրում է parstoday.ir-ը:

Իրանի ակտիվներն իրաքյան բանկերում կազմում են մոտ 10 մլրդ դոլար, որոնց վճարումն Իրանին հետաձգվել է ԱՄՆ-ի խափանարարության պատճառով։

Իրանի 13-րդ շրջանի կառավարության ջանքերի և Իրաքի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում վերացվել են Իրաքում իրանական ակտիվների վճարման խոչընդոտները։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին անդրադառնալով Իրաքում Իրանի արգելափակված ակտիվների ազատման գործընթացի մեկնարկին, հավելել է.-«Իրաքի կառավարությունը համաձայնվել է տարբեր եղանակներով ապասառեցնել Իրանի արգելափակված ակտիվները»:

Հեյդարին նշել է, որ շարունակվում է նաև Հարավային Կորեայում արգելափակված գումարները երկիր վերադարձնելու գործընթացը։

  • Կիսվել: