երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրաքում բազաների ուղղությամբ Իրանի հրթիռակոծման հետեւանքով ԱՄՆ-ի 34 զինծառայող կոնտուզիա է ստացել

Իրաքում բազաների ուղղությամբ Իրանի հրթիռակոծման հետեւանքով ԱՄՆ-ի 34 զինծառայող կոնտուզիա է ստացել

ԱՄՆ-ի 34 զինծառայող կոնտուզիա է ստացել հրթիռային հարվածի հետեւանքով, որը հասցրել էր Իրանը Իրաքում երկու ռազմաբազաների ուղղությամբ հունվարի 8-ի լույս գիշերը: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պատշոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հաֆմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 34 զինծառայողների մոտ ախտորոշվել է կոնտուզիա: Ութ զինծառայող, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Գերմանիա, վերադարձել են ԱՄՆ, որտեղ շարունակում են ստանալ բուժօգնություն,-ասել է նա:-Ինը զինծառայող, որոնք տեղափոխվել էին Գերմանիա, դեռեւս գտվում են այնտեղ բուժման նպատակով: Քուվեյթ ուղարկված մեկ զինծառայող վերադարձել է Իրաք:

  • Կիսվել: