կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատանը գործել են օդային տագնապի շչակները

Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատանը գործել են օդային տագնապի շչակները

Օգոստոսի լույս 30-ի գիշերն օդային տագնապի շչակներ են գործել ԱՄՆ-ի դեսպանատանը, որը գտնվում Է Բաղդադի կենտրոնում:

 Այդ մասին հաղորդել Է Իրաքի SHAFAQ News նորությունների պորտալը: Պորտալի տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտւմ», որտեղ գտնվում են կառավարական հիմնարկությունները եւ օտարերկրյա պետությունների դեսպանատները, լսվում են պայթյունների ձայներ:
 
Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել Է, որ «կանաչ գոտու» ուղղությամբ արձակվել են հրթիռներ: Ինչպես ճշտել Է պորտաի աղբյուրն արաբական հանրապետության ուժային կառույցներում, «Իրաքի մայրաքաղաքի կանչ գոտին» ենթարկվել Է հրթիռների հարավածի, որոնք արձակվել են համազարկային կարակի հրթիռային համակարգով: Գնդակոծումից գործել են օդային տագնապի շչակները Միայալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունում: Լրացուցիչ մանրամասնություններ չեն հայտնում: Գնդակոծման հետեւանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել:
 
Օգոստոսի 29-ին շիաների իմամ Մուքթադա աս Սադրի հարյուրավոր կողմնակիցներ, որը հայտարարել Է քաղաքականությունից իր հեռանալու մասին, գրավել են Բաղդադի «կանաչ գոտին», շրջապատել Հանրապետության պալատը եւ մտել շենք: Չնայած ամբողջ երկրում սահմանված պարետային ժամին, մայրաքաղաքում եւ Իրաքի մի քանի տարածաշրջաններում շարունակվում են բախումները: Վերջին տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում զինված ընդհարումների ընթացքում զոհվել Է առնվազն 20 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: