ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրաքցի մի խումբ պատգամավորներ պահանջում են հետաքննել Թուրքիայի ռազմական ներկայության հարցն Իրաքում

Իրաքցի մի խումբ պատգամավորներ պահանջում են հետաքննել Թուրքիայի ռազմական ներկայության հարցն Իրաքում

Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին, Մեթինա և Զափ շրջաններում 2021թ. ապրիլի 23-ից սկսված ռազմագործողությունները շարունակվում են։ 

Ի պատասխան այս գործողությունների՝ Իրաքի խորհրդարանի 25 պատգամավոր պահանջում է Իրաքում հանձնաժողով ստեղծել և հետաքննել Թուրքիայի գործողություններն Իրաքի տարածքում։

Պատգամավորներն Իրաքի խորհրդարանի նախագահին 3 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել՝ հետաքննելու իրաքյան տարածքում օտարերկրյա զինուժի ներկայության հարցը։ 

Պահանջագրի 3 կետերն են՝ 

1) Ուսումնասիրել ԱՄՆ ուժերի թվաքանակն ու հետաքննել ամերիկացի հրահանգիչներին։

2) Հետաքննություն սկսել քրդական ինքնավարության տարածքում Թուրքիայի ներկայության և ուժերի վերաբերյալ։ 
(Նշվել է, որ քրդական ինքնավարության տարածքում Թուրքիան ունի 5 բազա և 38 ռազմական հենակետ)

3) Ուսումնասիրել MOSSAD-ի գործողությունները՝ կապված Էրբիլի դեմ Իրանի հարձակման հետ։

  • Կիսվել: