շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանի ճակատագիրը փոխվի ԱՄՆ-ի և սիոնիստների կողմից. Լիբանանում Իրանի դեսպան

Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանի ճակատագիրը փոխվի ԱՄՆ-ի և սիոնիստների կողմից. Լիբանանում Իրանի դեսպան

Լիբանանում Իրանի դեսպանը «խիզախ» քայլ է անվանել Իսրայելի հարձակումներին զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, գրում է parstoday.ir-ը:

Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան «Մոջթաբա Ամանին», ով ավելի վաղ վիրավորվել էր Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի անմիջական ղեկավարությամբ տեղի ունեցած փեյջերների պայթյունի ահաբեկչական միջադեպի հետևանքով, X-ի իր միկրոբլոգում գրել է.- Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի Լիբանան կատարած այցը համարձակ և հզոր քայլ էր, և այն կունենա տարածաշրջանային կարևոր հետևանքներ։

Ըստ Pars Today-ի, Մոջթաբա Ամանին այնուհետև ընդգծել է, որ Իրանը միշտ ցույց է տվել, որ դժվարին իրավիճակներում կանգնած է լինելու Լիբանանի կողքին։

Ամանին հավելել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք թույլ չի տա,որ տարածաշրջանի ճակատագիրը փոխվի ԱՄՆ-ի և սիոնիստական անօրինական ​​գոյության կողմից։

Լիբանանում Իրանի դեսպանը նաեւ հայտարարել է, որ ապագան կորոշեն տարածաշրջանի երկրները՝ դիմադրության ճակատի գլխավորությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հոկտեմբերի 4-ին այցելել է Լիբանան։ Իրանի արտգործնախարարը Բեյրութ է ժամանել այն ժամանակ, երբ Սիոնիստական ​​ռեժիմը սպառնացել էր Բեյրութի օդանավակայանում թիրախավորել իրանական ցանկացած ինքնաթիռ։

  • Կիսվել: