ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը ՌԴ-ին զենք չի մատակարարել. Բրիտանիայում Իրանի դեսպանությունը հերքում է

Իրանը ՌԴ-ին զենք չի մատակարարել. Բրիտանիայում Իրանի դեսպանությունը հերքում է

Իրանը հերքել է բրիտանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ռուսաստանին իրանական զենք է մատակարարվել՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու համար: 

Նշենք, որ Թվիթերում համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Բրիտանիայում Իրանի դեսպանությունը:

՛՛Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Մերձավոր Արևելքում կատարվող դեպքերի միջև կապ ցույց տալու փորձը, ինչպես նաև այս համատեքստում Իրանի մասին հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է՛՛,- ասված է Իրանի դեսպանության կողմից արված գրառման մեջ:

Նշվում է նաև, որ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները ՛՛անհիմն են և ոչ ճիշտ՛՛:

Նշենք, որ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկատվություն այն մասին, թե Իրաքն ու Իրանը զենք են մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառելու համար: Իրաքը ևս հերքել է այդ տեղեկությունը:

 

  • Կիսվել: