երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան

Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած հարձակման, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանից դեպի Բիշքեկ մեկնելուց առաջ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդների գագաթնաժողովին։

«Մենք չենք ձգտում պատերազմի, և սա հստակ ազդանշան է, որը մենք փոխանցել ենք աշխարհին: Այնուամենայնիվ, մենք երբեք լուռ չենք հետևելու որևէ ագրեսիայի և վճռական պատասխան ենք տալու»,- նշել է Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ անկայունությունն ու անկարգությունները տարածաշրջանում օգուտ չեն բերի ոչ մի երկրի և խնդիրներ կստեղծեն բոլորի համար։

  • Կիսվել: