Իրանը պատմական իրադարձություն է համարում երկրի անդամակցությունը BRICS-ին
Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: Հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, գրում է parstoday.ir-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS-ի մշտական անդամ: Անդամակցությունն աշխարհի զարգացող երկրների խմբին պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունը», - գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:
BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում։