Իրանը ողջունում է ԵԱՏՄ անդամ երկրների ընկերությունների հետ համագործակցությունը
Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ Իրանը ողջունում է Եվրասիական միության անդամ ընկերությունների հետ համագործակցությունը, գրում է parstoday.com-ը:
Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն ասել է.«Թեհրանում ԵԱՏՄ-ի առաջին ցուցահանդեսի անցկացումը հիանալի հնարավորություն է ընձեռում իրանցի առևտրականների ուարտադրողների և հարևան երկրների, հատկապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամների համար»:
Ռեզա Արդաքանյանը հավելել է. «Մենք մտադիր ենք զարգացնել Իրանի տարբեր նահանգների առևտրի պալատների կապը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ»:
ԵԱՏՄ-ի առաջին ցուցահանդեսը կանցկացվի Թեհրանում 2021 թվականի մայիսի 18-ից 21-ը Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մասնակցությամբ: