շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ

Իրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ

Եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, նրանք ԱՄՆ-ի կողմից կստանան ՔՍԱՆ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ հարված, քան ստացել են մինչ այժմ, գրել է Թրամփը իր Truth Social-ի էջում։

Ամերիկյան կողմը շեշտում է, որ թիրախավորվելու են այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը գրեթե անհնարին կդարձնի Իրանի՝ որպես պետության վերականգնումը հետագայում։

«Մահը, կրակը և ցասումը կիշխեն նրանց վրա։ Բայց ես հուսով եմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա»,- գրված է տեքստում։

Թրամփը նշում է, որ սա յուրօրինակ նվեր է Չինաստանին և բոլոր այն երկրներին, որոնք կախում ունեն Հորմուզի նեղուցով անցնող էներգակիրներից։ Նախագահը հույս ունի, որ այս քայլը ըստ արժանվույն կգնահատվի միջազգային գործընկերների կողմից։

«Սա նվեր է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին և բոլոր այն ազգերին, որոնք մեծապես օգտվում են Հորմուզի նեղուցից։ Հուսով եմ՝ սա մի ժեստ է, որն ըստ արժանվույն կգնահատվի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է նա։

  • Կիսվել: