Իրանը կարմիր գծեր չհատելու նախազգուշացում է արել Ադրբեջանին և Հայաստանին
Իրանի ԱԳ նախարարի` քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Պարսաբադ-Մողան օդանավակայան և այցելել է Իրանի արվարձաններում գտնվող, Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ: Այս մասին հայտնում է Irna գործակալությունը:
Արաղչին հայտարարել է, որ իր այցի նպատակն է եղել Ադրբեջանի ու Արցախի միջև ընթացող ռազմական գործողություններից ոչ հեռու գտնվող Ասլանդուզ և Խոդաֆարին շրջաններում իրավիճակին ծանոթանալը:
Փոխնախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար սահմանամերձ տարածքների, ջրամբարների և էլեկտրակայանների անվտանգությունը շատ կարևոր է, դա կարմիր գիծ է, որը պետք է չհատվի այս զինված հակամարտության ընթացքում: