կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանը կարևորել է Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև վիզաների տրամադրման պարզեցումը

Իրանը կարևորել է Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև վիզաների տրամադրման պարզեցումը

Մոսկվային, Բաքվին և Թեհրանին կարևոր է սահմանների հատման և վիզաների տրամադրման գործընթացի պարզեցումը, ուրբաթ հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Գասեմին:

«Մեզ (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան-խմբ.) անհրաժեշտ է պարզեցնել սահմանները հատելու և վիզա ստանալու հարցը։ Դա կհանգեցնի մի շարք ծախսերի կրճատման, այդ թվում՝ կվերացվեն ապօրինի և ոչ դատավարական արգելքները»,- նշել է իրանցի նախարարը Բաքվում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին նվիրված միջոցառման ժամանակ։

Եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, որի արդյունքում ստորագրվել է Բաքվի հռչակագիրը: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

  • Կիսվել: