ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանը կանաչ լույս է վառել ներմուծումների համար բիթքոինի, կրիպտոարժույթի օգտագործմանը

Իրանը կանաչ լույս է վառել ներմուծումների համար բիթքոինի, կրիպտոարժույթի օգտագործմանը

Իրանն օրենք է ընդունել, որը սահմանում է բիթքոինի և այլ կրիպտոարժույթների իրավական դաշտը:

Նոր օրենքի համաձայն՝ պետական ​​և տեղական ձեռնարկությունները կարող են կրիպտոարժույթն օգտագործել որպես վճարամիջոց երկիր ներմուծումների համար:

«Իրանն ընդունել է մի ակտ, որը թույլ է տալիս օգտագործել բիթքոին և կրիպտոարժույթով վճարումներ ներմուծման համար համապարփակ իրավական դաշտի շրջանակում»,- ասվում է տեղական Tasnim լրատվականի զեկույցում:

Ըստ զեկույցի՝ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտնել է, որ վերջերս ընդունված օրենքը սահմանում է կրիպտոարժույթների կանոնակարգերը, լուծում է հանքարդյունաբերության համար վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները և վարչակազմին տալիս է կրիպտոարժույթներ օգտագործելու թույլտվություն։

Ֆաթեմի Ամինը նաև նշել է, որ տեղական ձեռնարկությունները կկարողանան մեքենաներ ներկրել՝ օգտագործելով բիթքոինը՝ ԱՄՆ դոլարի կամ եվրոյի փոխարեն։ Ըստ տեղեկության՝ երկիրը գրանցել է կրիպտոարժույթով առաջին ներմուծման պատվերը, որի արժեքը գերազանցել է 10 միլիոն դոլարը:

Ըստ զեկույցի՝ Իրանն այս քայլով շարժվում է դեպի համապարփակ բարեփոխումներ՝ բիթքոինի և այլ կրիպտոարժույթների նկատմամբ ամուր և երկարաժամկետ դիրքորոշում որդեգրելու համար:

  • Կիսվել: