Իրանը ջանքեր կգործադրի տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման ուղղությամբ. իրանցի պաշտոնյա
Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը, հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգությունն անհերքելի անհրաժեշտություն է, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կաշխատի տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ», գրում է parstoday.com-ը:
Երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի տեսակետների վերաբերյալ վիրտուալ հանդիպման ընթացքում, Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է.«Իրանը սահմաններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ, ուստի տրամաբանական է, որ Իրանը, որպես երկու երկրների հարևան, լրջորեն մտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հարցի մեջ»:
Վելայաթին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունը հնարավոր չի լինի առանց հարևան երկրների անվտանգության ու խաղաղության, հավելելով. «Եթե տարածաշրջանում պատերազմ լինի, դա կհանգեցնի ադրբեջանցի և հայ եղբայրների նահատակությանը, ինչը պետք է կանխել»:
Վելայաթին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մի կապ չունի տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ ՝ նշելով, որ ադրբեջանցիների շրջանում վահաբական և թաքֆիրական մի շարք ահաբեկիչների առկայությունն անիմաստ է: