Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը. Արաղչի
Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը, ինչպես և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես ուզում եմ ընդգծել մի կարևոր կետ, այն է՝ մեր տեսանկյունից հուշագրի մի կողմը ԱՄՆ-ն և Իսրայելն են, մյուս կողմը՝ Իրանը և «Հեզբոլլահ»-ը», - ասել է Արաղչին արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման անբաժանելի մասն է։
«Առանց այս պատերազմում օկուպացված տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերման՝ պատերազմը չի համարվի լիովին ավարտված», - հավելել է Արաղչին։
Իսրայելի ցանկացած հարձակում Լիբանանի վրա կհամարվի հուշագրի խախտում, նշել է իրանցի դիվանագետը։


