Իրանը հերքում է՝ Հորմուզի նեղուցը չեն ականապատել
Իրանը Հորմուզի նեղուցում ականներ չի տեղադրել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին:
Նրա խոսքով՝ Թեհրանը թույլատրել է որոշ երկրների նավերին հատել նեղուցը: Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային:
«Ագրեսորին աջակցած պետություններից ոչ մեկը չպետք է օգտվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու առավելությունից»,-ասել է Մաջիդ Թախթ-Ռավանչին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։


