երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանը հերքել է Թեհրանում Ալ-Ղաիդայի անդամների սպանվելու մասին լուրերը

Իրանը հերքել է Թեհրանում Ալ-Ղաիդայի անդամների սպանվելու մասին լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է այն տեղեկությունները, թե Իրանում սպանվել են Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման անդամներ, գրում է parstoday.com-ը:

New York Times- ին տված հարցազրույցում, ԱՄՆ-ի հետախուզության պաշտոնյաները հայտարարել են, թե երեք ամիս առաջ Թեհրանում, ԱՄՆ-ի պատվերով, իսրայելցի գործակալների կողմից սպանվել են Ալ-Ղաիդայի երկու անդամներ և Բեն Լադենի այրին:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը պատասխանելով New York Times- ի կողմից Ալ-Ղաիդայի անդամների՝ Թեհրանում սպանվելու վերաբերյալ լուրերի մասին լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորումը տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սխալ քաղաքականության արդյունքն է»:

Խաթիբզադեն հավելել է, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը ժամանակ առ ժամանակ փորձում են ԶԼՄ-ների միջոցով կեղծ տեղեկություններ տարածելով, Իրանին կապել  ահաբեկչական որևէ խմբի հետ, որպեսզի խուսափեն տարածաշրջանում Ալ-Ղաիդայի և այլ ահաբեկչական խմբավորումների հանցավոր գործունեության համար պատասխանատվությունից:

  • Կիսվել: