հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանը և ՌԴ-ն տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Իրանը և ՌԴ-ն տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին Մոսկվայում ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են տարածաշրջանում գործունեություն ծավալել, որը կապահովի անվտանգությունը, տեղեկացնում է IRNA-ն:

Բաքերին ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ զրույցները դրական և կառուցողական են եղել:

Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց միջազգային ասպարեզում, և երկու երկրների միջև թյուրիմացություն չի եղել, քանի որ նրանք նույնական կարծիքներ ունեն Սիրիայի, Կովկասի, Պարսից ծոցի և Կարմիր ծովի վերաբերյալ:

Իրանն ու Ռուսաստանը, ըստ Բաքերիի, երեք ամիս անց Թեհրանում ռազմական հանձնաժողովի համատեղ նիստ կանցկացնեն՝ քննարկելու երկկողմ ռազմական կապերը, պաշտպանական արդյունաբերությունը և ռազմական պայմանագրերը, Սիրիայում իրավիճակը, տարածաշրջանում անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը:

 

  • Կիսվել: