ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հանգիստ չեն տա Իսրայելին. Խամենեի

Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հանգիստ չեն տա Իսրայելին. Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզի ժամանակ հայտարարել է, որ Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հանգիստ չեն տա Իսրայելին, գրում է Reuters-ը:
«Տարածաշրջանի դիմադրության ուժերը (պաղեստինյան ՀԱՄԱՍ, լիբանանյան «Հեզբոլլահ», Եմենի հութիներ, Իրաքի զինված դիմադրության ուժեր-Խմբ.) չեն նահանջելու նույնիսկ իրենց առաջնորդների սպանություններից հետո», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
Խամենեին ընդգծել է, որ Աֆղանստանը ևս պետք է միանա «պաշտպանությանը»:
Նշենք, որ Թեհրանում սպանվել էր ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեն, իսկ Լիբանանում՝  «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը: Իրանը երկուսի սպանությունների համար մեղադրել է Իսրայելին: Վերջինս ստանձնել է միայն Նասրալլահի սպանության պատասխանատվությունը:

  • Կիսվել: