Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,-գրել է նա:
ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Քելիեն Կոնուեի խոսքով էլ Թրամփը պատրաստ է բանակցություններ վարել Թեհրանի հետ։ «Եթե Իրանը ցանկանում է հանդես գալ որպես նորմալ երկիր, ապա, իհարկե, բանակցություններին պատրաստ է»,-ասել է նա: