հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանը երբեք չի մտադրվել ներխուժել Իրաքյան Քրդստանի տարածք. դեսպան

Իրանը երբեք չի մտադրվել ներխուժել Իրաքյան Քրդստանի տարածք. դեսպան

Իրանը երբեք Իրաքյան Քրդստանի տարածք նեխուժելու մտադրություն չի ունեցել, ասել է  Բաղդադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Կազեմ Ալե-Սադեղը, տեղեկացրել է Mehr-ը։

Իրաքյան հեռուստատեսության հարցազրույցում Ալե-Սադեղն ընդգծել է Իրանի հավատարմությունն Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Արձագանքելով Իրանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Իրաքյան Քրդստանի ահաբեկիչների դիրքերի վրա հարձակման վերաբերյալ՝ Ալե-Սադեղն ասել է, որ Իրանը երբեք չի մտածել ներխուժել Իրաքյան Քրդստանի տարածք։

Վերջերս երկու երկրները որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս հարցում, ասել է նա՝ հույս հայտնելով, որ այդ փոխըմբռնման շնորհիվ երկու երկրները կվերահսկեն զինված խմբերն ու ոչ մի ագրեսիա չի սպառնա Իրանին։

Իրանցի դեսպանը նաեւ հայտարարել է, որ Իրանում անկարգությունների ժամանակ Թեհրանը խափանել է ահաբեկչական դավադրություններ, որոնք իրականացվում էին Էրբիլից։

«Մենք պատմական հարաբերություններ ունենք քրդերի եւ Իրաքյան Քրդստանի հետ»,- ասել է նա՝ հայտարարելով Իրաքյան Քրդստան մեկնելու իր որոշման մասին։

  • Կիսվել: