երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ գործ է արել. Ռոհանի

Իրանը դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ գործ է արել. Ռոհանի

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի ձեռնարկած քայլերին, ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ գործ է արել», գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, խոսելով կորոնավիրուսից առաջ և հետո աշխարհի տնտեսական վիճակի և տարբեր երկրներում արված առողջապահական քայլերի մասին, Հասան Ռոհանին ասել է.«Իրանը ծանր պայմաններում կանգնել է իր սեփական ոտքերի վրա: Իսկ Առողջապահության ու բուժման նախարարությունը, համալսարանները և գիտելիքահենք ընկերությունները դեղորայքի ու բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ աշխատանք են տարել»:

Բարձր գնահատելով Իրանի բժշկական կազմին, ԻԻՀ նախագահն ասել է.«Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության հասնելու համար, բոլորը պետք է հարգեն առողջապահական սկզբունքները»:

 

  • Կիսվել: